Աբակա. ՀՀ Բույսեր

Աբակա, կամ տեքստիլ բանան (իսպ.՝ abacá լատ.՝ Músa téxtilis), բանանազգիների ընտանիքի, բանան ցեղի բազմամյա խոտաբույս։

Աբակայի հայրենիքը Ֆիլիպիններն են։

Եվրոպական կենցաղ բույսը մուտք է գործել 1768 թ-ից, երբ իսպանացիները սկսեցին այն աճեցնել մանրաթելի արտահանման նպատակով։ Աբական սկզբում աճեցնում էին Ֆիլիպիններում,1920-երից նաև Ինդոնեզիայում, Կենտրոնական Ամերիկայի երկրներում (Կոստա Րիկա, Հոնդուրաս)։ Աբական օգտագործվում է հաստ պարանների, ձկնորսական ցանցերի արտադրության համար, այն աղի ջրում չի քայքայվում։ Բույսի մանրաթելային մասը հասունանում է 18-24 ամսում, որից հետո մանրաթելը կեղևից մաքրվում է, արևի տակ չորացվում և կարող է արտադրության մեջ օգտագործվել առանց լրացուցիչ վերամշակման, նույնիսկ առանց մանելու:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում