Կակաչ արևելյան. ՀՀ Բույսեր

Կակաչ արևելյան (լատ.Papaver orientale): Պատկանում է կակաչազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հայաստանն է։

Ծաղիկները խոշոր են` մինչև 20սմ տրամագծով, պսակաթերթիկները 4-6 հատ են` վառ կարմիր, նարնջակրակակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով։ Տերևները փետրաբաժան են, ծածկված կոշտ աղվամազով։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ-ի։ Ծաղկում է հունիսին։ Բազմամյա է։

Բազմացում
Բազմացնում են սերմերով և արմատային կտրոններով։ Ցանքը կատարում եմ մարտ-ապրիլին` անմիջապես բաց գրունտի պայմաններում։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ցրտադիմացկուն է։

Տարածում
Հայրենիքը Հայաստանն է։ Հանդիպում է Շիրակի դաշտերում, Արագածի լանջերում, Լոռիում, հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, չոր, քարքարոտ լանջերում ու թփուտներում, միջին և վերին լեռնային գոտիներում։ Հայաստանից դուրս հանդիպում է Իրանում, Փոքր Ասիայում:

Նշանակություն
Օգտագործվում է ինչպես ծաղկադեկորատիվ ձևավորումներում, այնպես էլ որպես ծաղիկ` կտրելու համար /ծաղիկները կտրում են այն ժամանակ, երբ ծաղկակոկոնները նոր են ճաքել/: Արժանի է մեծ ուշադրության, որպես իպիկ հայկական ծաղկաբույս։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում