Պլատիցերիում. ՀՀ Բույսեր

Պլատիցերիում (լատ.՝ Platycerium), պտերների դասի բույս է, հանդիպում է 17-18 տասակ: Շատ տեսակներ հայտնի են, որպես սենյակային բույսեր, կամ լայն տարածում ունեն բուսաբանական այգիներում:

Անվանում
Լատիներեն platyceros բառը համապատասխանում է հունական πλατυς բառին, որն էլ նշանակում է լայն իսկ κερας` եղջյուր: Բույսի անվանումը բնորոշ է նրա սպորակիր տերևների տեսքին, որոնք հիշեցնում են եղջյուրներ:

Նկարագրություն
Խոշոր էպիֆիտային բույսեր են, ճյուղավորված արմատային համակարգով, օդային արմատներով, որոնք դասավորված են վերին տերևների հատվածում, ինչպես նաև արմատաթեփուկների տակ:

Տերևերը տարատիպ են` սպորակիր և ստերիլ, որոնք ունեն տարբեր ֆունկցիաներ: Ստերիլ տերևները լայն են, ամբողջական, շրջանաձև, կիպ կպած են ծառի կեղևին: Ազատ է միայն վերին մասը, որը խորշաձև է և իր մեջ է հավաքում մահացած տերևնեը` վերածելով հումուսի, որն էլ հող է հանդիսանում բույսի արմատների համար: Տարիների ընդացքում խորշը մեծանում է և նրա պարունակությունը կարող է հասնել մինչև 100 կիլոգրամի: Սպորակիր տերևները հարթ են, կարճ կոթուններով, կախված կամ ուղղաձիգ, իրենց տեսքով հիշեցնելով եղջյուրների: Սրանք ունեն միաժամանակ և՛ ֆոտոսինթեզի, և՛ բազմացման դեր: Սպորանգիումները տեղակայված են տերևների գագաթային մասում և ունեն աղյուսակարմիր երանգ:

Տարածում
Տարածված են Հարավային Ամերիկայի, Աֆրիկային, Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի և Նոր Գվինեայի արևադարձային անտառներում: Աճում են ինչպես մշտադալար այնպես էլ տերևաթափ ծառերի և հաստ ճյուղերի կեղևների վրա: Կարող են հասնել հսկա չափերի (1 մետրից ավել լայնքով): Կարող են աճել համատեղ մամուռների և խոլորձների հետ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում