Հետաքրքիր է իմանալ (ֆոտո)

1. Դելֆինները մեկ աչքը բաց են քնում:

2. Կովի կաթից ալերգիա ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի մեծ է, քան մյուս բոլոր սննդամթերքներից:

3. Ի տարբերություն արեգակնային համակարգի մյուս 7 մոլորակների, Երկիր մոլորակը միակն է, որի անվանումը կապ չունի ինչ-որ աստվածության հետ:

4. ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի եկեղեցիներում զկրտալն ու փռշտալը համարվում է անթույլատրելի:

5.Հնարավոր չէ փռշտալ, առանց աչքերը թարթելու:

6. Մաստակն ունի 9000 տարվա պատմություն:

7. Թրթուրը 4 քիթ ունի:

8. Չարլզ Օսբորն անունով մի մարդ մինչև 69 տարեկան հասակը տառապել է քրոնիկ զկրտոցից:

9. Ելիզավետա 1-ին թագուհին իրեն համարում էր մաքրության խորհրդանիշ:Նա լոգանք էր ընդունում ամեն երեք ամիսը մեկ` հաշվի չառնելով, դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ:

10. Ընձուղտը մաքրում է աչքերը 21 դյույմ երկարություն ունեցող լեզվի միջոցով:

11. Միջին հաշվով մարդն օրվա մեջ ծիծաղում է մոտ 10 անգամ:

12. Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:

13. 20 երեխայից միայն մեկն է ծնվում բժշկի կողմից կանխորոշված օրը:

14. Եթե մարդու մարմնի ատոմներից հեռացվի դատարկ տարածությունը, ապա այն ամենը, ինչ կմնա, կարող է անցնել ասեղի անցքով:

15. Եթե իրականում կինն ունենար Բարբի տիկնիկի մարմնաչափերը, ապա կկարողանար տեղաշարժվել միայն 4 վերջույթների միջոցով:

16. Շեկ մորուքներն ավելի արագ են աճում, քան սևերը:

17. Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:

18. Լեոնարդո դա Վինչին երկար ժամանակ չէր կարողանում 2 բնորդ գտնել «Խորհրդավոր ընթրիք»-ի կենտրոնական կերպարներին պատկերելու համար: Ի վերջո , Քրիստոսի բնորդ է դառնում եկեղեցական երգչախմբի երգիչներից մեկը: Եվս 3 տարի նա փնտրում է Հուդայի բնորդին և մի օր հանդիպում մի կեղտոտ հարբեցողի, ում հրավիրելով պանդոկ,անմիջապես սկսում է պատկերել որպես «Հուդա»: Երբ վերջինս ուշքի է գալիս,խոստովանում է ,որ նա արդեն բնորդել է նկարչին 3 տարի առաջ,երբ երգում էր երգչախմբում : Այդ ժամանակ նա մարմնավորել էր Քրիստոսի կերպարը:

19. Եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռին և միաժամանակ ցատկեն ներքև, երկիրը ուղեծրից դուրս կգա:

20. Իսկ դուք գիտեք, որ ամենաերկար նախադասությունը ՎիկտորՀյուգոյի «Թշվառներ» վեպում է: Այն կազմված է 823 բառից:

21. Իսկ գիտեք, որ մարդու ոսկրերը իրենց ամրությամբ գերազանցում են երկաթին և գրանիտին:

22. Սահարայի անապատում մի անգամ,1979թ.-ի փետրվարի 18-ին,ձյուն է եկել:

23. Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է:Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10սմ-ի: Շան թաթի չափսն է 40-41 սմ: Իսկ աշխարհի ամենափոքր շունը Բու-Բու-ն է, որի բոյը 10 սմ է, իսկ քաշը 680 գրամ:

24. Կիվիի պտուղները իրենց հատկություններով շլացրել են գիտնականներին Ճապոնական գիտնականները գտնում են,որ կիվիից օգտակար միրգ չկա: Նրանք ուսումնասիրել են բազմաթիվ մրգեր և եզրակացրել,որ կիվին իր օգտակարությամբ գերազանցում է նարնջին,խնձորին, լիմոնին և մյուսներին: Ամենաօգտակարը դեղին կիվին է,չնայած մեզ ծանոթ կանաչը պակաս չէ:Իհարկե գիտնականները էքսպերիմենտ են արել; Նրանք մի քանի կամավորի առաջարկել են օրական ուտել երեք կիվի և հետևել են նրանց ինքնազգացողությանը,ինչը հոյակապ է եղել: Գիտնականները դա բացատրում են կիվիի մեջ պարունակվող մեծ քանակի անտիօքսիդանտներով:Կիվին կարող է կանխել այնպիսի մահացու հիվանդություններ ինչպիսիք են ատերոսկլերոզը, սրտի անբավարարությունը,Ալցգերմերի հիվանդությունը,քաղցկեղը և Պարկինսոնի հիվանդությունը:

25. Երաժշտությունը մարդուն առավել խելացի է դարձնում Երաժշտությամբ պարբերաբար զբաղվելը փոխում է ուղեղի գործառույթներն ու կենսաբանությունը: Եվ կարող են օգտագործվել ճանաչողական հմտությունների զարգացմանն ուղղված թերապիայում: Սա իրականում անվտանգ ու աննախադեպ հեշտ միջոց է գիտակցությանն ու մտածողությանը խթանելու համար:Գիտնականներն անընդհատ ապացուցում են, որ երաժիշտներն ունեն կառուցվածքային առումով խիստ զարգացած ուղեղ, այն մարդկանց համեմատ, ովքեր երբևէ չեն զբաղվել երաժշտությամբ: Երաժիշտները հաճախ են օգտագործում իրենց ուղեղի այն կենտրոնները, որոնք կարևոր են ինֆորմացիայի մշակման տեսանկյունից: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նոր են սկսում երաժշտությամբ զբաղվել, անմիջապես նկատելի է նրանց ուղեղային որոշակի հատվածների ակտիվացումը: Երաժշտական տեսքով ինֆորմացիան վերամշակող ուղեղի հատվածների զարգացվածությունը կարևոր է նաև այլ տիպի ինֆորմացիան ընկալելու և վերամշակելու համար: Այս իսկ պատճառով հատկապես վերջերս առավել հաճախ է հնչում այն տեսակետը, որ երաժշտությունը նպաստում է մտածողությանը:ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են երևույթը կապիկների վրա:Գիտնականները եկել են եզրահանգման, ըստ որի երաժշտությունն օգնում է գիտակցության զարգացմանը, սոցիալական վարքի ճիշտ դրսևորմանը:Ո ՞րն է ամենաերջանիկ տարիքը Բրիտանացի պրոֆեսոր, “You’re Looking Very Well” գրքի հեղինակ Լյուսիա Վոլպերտը տեսակետ է արտահայտել, որ մեծանալով մարդիկ ավելի երջանիկ են դառնում: Ըստ նրա հաշվարկների` ամենաերջանիկ տարիքը 85-ն է: Մասնագետներն այս փաստը բացատրում են մի քանի պատճառներով: Բանն այն է, որ մեծահասակների ուսերին այլեւս չի ծանրանում պատասխանատվության զգացումը, եւ նրանք կարող են վայելել կյանքը:Վոլպերտի կարծիքով` պատանեկան տարիքում մարդ ապրում է սովորական կյանքով եւ առանձնապես երջանիկ չէ: Այնուհետեւ անկում է տեղի է ունենում, որը տեւում է մինչեւ 45 տարեկանը: Այն կապված է ընտանիքի եւ աշխատանքի վրա ողջ ուժերը ծախսելու հետ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում