Հիրիկ կովկասյան. ՀՀ Բույսեր

Հիրիկ կովկասյան (Iris caucasica), պատկանում է հիրիկազգիների ընտանիքին։

Նկարագրությունը
Բազմամյա կոճղարմատավոր բույս է։ Տերևները մոխրականաչավուն են, թրանման, երկարությամբ ծալված, մանգաղանման կորացած, սպիտակ, կռճիկանման եզրերով։ Ծաղկակիր ցողունը հասնում է 8-25սմ բարձրության, մինչև վերին ծայրը տերևապատ է, իր վրա կրում է 2-5 ծաղիկ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։

Տարածումը
Հանդիպում է թփուտներում, բուսածածկ և խճապատ թեքություններում, արոտավայրերում։ Մեր հանրապետությունում հանդիպում է Եղվարդում և Ուրցի լեռնաշղթայում։ Հայաստանից դուրս վայրի վիճակում աճում է Կովկասում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում:

Աճման պայմանները
Կովկասյան հիրիկը պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Լուսասեր է, սակայն աճում է նաև ստվերոտ վայրերում, բավականին ցրտադիմացկուն է և շոգադիմացկուն։ Լավ է տանում ժամանակավոր երաշտը։ Լավ է աճում սննդանյութերով աղքատ, քարքարոտ, թեթև ավազային հողերում։

Նշանակությունը
Օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում։ Հրաշալի ելանյութ է սելեկցիոն աշխատանքների համար։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում