Փշաքեղ. ՀՀ Բույսեր

Փշաքեղ (լատ.՝ Limonium), արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ փայտացող տերևածածկ ճյուղերով կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ, տեսակ։

Հայաստանի Հանրապետությունում՝ 2(3) տեսակ, տարածված է Արարատյան գոգավորությունում և նախալեռնային շրջաններում, աճում է աղուտ հողերում, գետահովիտներում (850-1400 մ բարձրություններում), հանդիպում է Արարատի մարզում (Դաշտաքար գյուղի շրջակայք), աճում է ստորին լեռնային գոտու աղուտ և գիպսակիր հողերում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունի բարձրությունը 30-60 (80) սմ է։ Տերևները հիմնականում արմատամերձ են, գորշակապտականաչավուն, մսալի կամ կոշտ։

Ծաղկաբույլը մեկ կամ բազմածաղիկ հասկ է, ծաղիկները՝ մանր, մանուշակագույն կամ բաց մանուշակագույն։ Ծաղկում է հունիսին։

Պտուղը հակադիր ձվաձև է (բացվող փեղկերով կամ կլոր կափարիչով)։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, ներկանյութեր։ Գեղազարդիչ է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում