Սետկրեասեա. ՀՀ Բույսեր

Սետկրեասեա (լատ.՝ Setcreasea), պատկանում է կոմմելինազգիների (Commelinaceae) ընտանիքին։

Կենսաբանական նկարագիր

Սետկրեասեան (S.purpurea) մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում, զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ուղիղ ճառագայթների տակ։ Իր տեսքով շատ նման է տրադեսկանցիային, դրան երբեմն անվանում են մանուշակագույն տրադեսկանցիա։ Բույսը կարմրին տվող, մուգ մանուշակագույն է, խոշոր երկարուկ տերևներով, որոնց երկարությունը հասնում է 15-18 սմ, իսկ լայնությունը մինչև 3 սմ։ Բաց մանուշակագույն փոքրիկ ծաղիկները աճում են ճյուղերի ծայրերին։ Աճման սկզբնական շրջանում ցողունները ուղիղ կանգնած են, իսկ հետագայում՝ աճման հետ զուգընթաց, դանդաղորեն իջնում, կախվում են։

Օգտագործում

Սենյակային պայմաններում օգտագործվում են որպես ամպելային բույսեր, տնկելով կախովի սկահակների կամ այլ համապատասխան ամանների մեջ։ Ծաղկային ձևավորումներում օգտագործվում է՝ ծաղկաթմբերում, տարբեր տեսակի ղևանդներում, քարաբլուրներում և այլ տեղերում։

Մշակում

Բույսը գլխավորապես բազմանում է կտրոններով։ Հողի և ջրի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ է աճում հետևյալ հողախառնուրդի մեջ՝ 3 մաս բանջարանոցային, 1 մաս տերևահող, և ½ մաս ավազ։

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում