Սրճենի. ՀՀ Բույսեր

Սրճենի (լատիներեն` Coffea), տորոնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է սրճենու մոտ 50 տեսակ՝ տարածված Աֆրիկայի և Ասիայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Մշակվում է 4-5 տեսակ։ Ամենատարածվածը արաբական սրճենին է, որից ստացվում է ամենաբարձրորակ սուրճը։

Արաբական սրճենին մինչև 8-10 մ բարձրությամբ, հորիզոնական տարածված երկար, ճկուն ճյուղերով, ամբողջական, հակադիր, մուգ կանաչ կաշեկերպ տերևներով և խոշոր, սպիտակ, բուրավետ, անընդհատ ծաղկող ծաղիկներով ծառ կամ թուփ է։ Կորիզապտղանման վառ կարմիր կամ կապտամանուշակագույն, հյութալի, կլորավուն հատապտուղները պարունակում են երկու կիսագնդաձև սերմ (սուրճի հատիկներ)։

Հայրենիքը Եթովպիան է, XIV—XV դդ․ սկսել են սրճենի մշակել Արաբական թերակղզում, XVIII դարից՝ Բրազիլիայում, որտեղ այժմ կենտրոնացած է աշխարհի սրճենու պլանտացիաների կեսը։ Մեկ ծառից տարեկան ստացվում է 1 կգ սերմ (մոտ 2 տ/հա)։ Համեմատաբար ավելի հազվադեպ մշակվում են լիբերական սրճենի և կոնգոյական սրճենի։

Սրճենու որոշ տեսակներ դեկորատիվ են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում