Գայլլարդիա. ՀՀ Բույսեր

Գայլլարդիա (լատ.՝ Gaillardia), բարդածաղկավորների (լատ.՝ Compositae կամ Asteráceae) ընտանիքի ցեղ: Տարածվել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներից: Չորադիմացկուն բազմամյա կամ միամյա բույս է: Ծաղկային այս ցեղն իր անունն ստացել է ի պատիվ 18-րդ դարի ֆրանսիացի դատավոր Գիլարդ դե Չարենտոնեուի (Gaillard de Charentonneau):

Դեկորատիվ ծաղկեգործության մեջ օգտագործում են միամյա գալադիայի տեսակները, որոնք լավ ծաղկում են մինչև ուշ աշուն: Օգտագործվում են երկամյա և բազմամյա տեսակները։ Միամյաներից Gaillardia pulhcella Pong-ը ձմռանը լավ ծաղկում է ջերմատներում:

Նկարագիր
Ծաղիկը ձևով նման է երիցուկին, իսկ տեսքով՝ արևի: Ունի 45-70 սմ երկարություն: Կարող է լինել երկարացողուն՝ 1 մ բարձրությամբ և ցածրացողուն՝ 25-35 սմ երկարությամբ: Ծաղիկները կարող են լինել միաթերթ և լիաթերթ։ Դա կախված է սորտից ու տեսակից: Սրածայր թերթերի գույնը կարող է լինել դեղնանարնջագույնից մինչև կարմրաշագանակագույն երանգով, որոնք հավաքված են 10 սմ տրամագծով ծաղկաբույլի շուրջ: Թերթիկները կարող են լինել բազմաձև[1]: Թերթիկները սովորաբար ծածկված են լինում մազիկներով, թավ են։ Արմատամերձ տերևները նշտարաձև են։ Սերմերը ձագարաձև են, երբեմն փոքր ինչ տափակ, եզրերը սպիտակ են, կոշտ, ծակող գորշ արծաթագույն մազերով։

Ծաղկումը սկսվում է հունիս ամսից և տևում մինչև ուշ աշուն։ Բազմամյաները Երևանի պայմաններում ձմեռում են բաց գրունտում

Մշակում
Բույսն առանձնապես հատուկ խնամք չի պահանջում։ Ծաղկում է ամբողջ ձմռան և վաղ գարնան ընթացքում։ Շատ շուտ է վարակվում լվիճներով։ Տնկման ժամանակ միջբուսային տարածությունը պետք է լնի 30-40 սմ։ Տնկում ե արևոտ վայրերում, բայց ծաղկում է նաև կիսաստվերոտ տեղերում։ Հողի նկատմամբ պահաջկոտ չէ։ Բազմանում է սերմերով, իսկ բազմամյաները՝ նաև արմատածիլերով։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։ Ծլում է 6-8 օրվա ընթացքում։ Ցանքը կատարվում է մարտ ամսին՝ ջերմատանը, ցանքարկղերում կամ ուղղակի ջերմոցի գրունտում։

Եթե ձմեռը խիստ է, բույսերը անհրժեշտ է ծածկել ծղոտով կամ ցողունների մնացորդներով, ծառի տերևներով։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում