Աստղածաղիկ բազմամյա. ՀՀ Բույսեր

Արմերիա , (լատ.՝ Aster) պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։

Տարածվածություն
Բազմամյա աստղածաղկի մի քանի տարաբաժան պարտեզային խմբավորումներն առաջացել են Aster-ի վայրի տեսակներից, որոնք հիմնականում տարածված են Հյուսիսային Ամերիկայի Ատլանտյան ափերում և Ասիայում։ Վայրի աստղածաղկի մի քանի տեսակներ դեկորատիվ այնպիսի արժանիքներով են օժտված, որ մշակության մեջ օգտագործվում են նույնիսկ նրանց նախնական բնական ձևերը։

Կենսաբանական նկարագիր
Նոր անգլիական (A.Novae angliae L.) աստղածաղկի բարձրությունը հասնում է մոտավորապես 2 մ-ի, ունի խոշոր, բազմերանգ ծաղիկներ։ Նոր բելգիական աստղածաղկի (A.Novae belgiae Lam) բարձրությունը 1.5 մ է։ Այս տեսակը մեղրատու է և մեր պայմաններում մեղուները աշնանը կարող են մեղրի լավ բերք հավաքել։ Ծաղիկները վառ մանուշակագույն են և այնքան խիտ դասավորված, որ նույնիսկ ծածկում են բույսի կանաչ մասերը։ Երկու տեսակներն էլ ծաղկում են աշնան սկզբներին։ Վաղ ծաղկող տեսակներից աչքի է ընկնում ալպիական աստղածաղիկը (A.Novae alpinus L.), որի բարձրությունը հասնում է 40-50 սմ-ի։ Ծաղկում է հունիս ամսից։

Դասի այլ տեսակներից են A.a. superbus Hort. և A. Fremoti Gray-ն, որոնք ծաղկում են մանուշակագույն նուրբ ծաղիկնորով։ A. pereginus Parsch. այս տեսակը ծաղկում է ամառվա ընթացքում՝ հունիս-հուլիս ամիսներին։ Բարձրությունը հասնում են 20-60 սմ-ի։ Ծաղիկները մանուշակագույն և նարնջագույն են, դեղին միջուկով։

Տարածում
Հիմալայան լեռներում վայրի վիճակում աճում է (A. subcoeruleus T. Moore) աստղածաղիկը, որի ծաղիկները երկնագույն են։ Այս տեսակը մշակության մեջ առաջին անգամ երևան է եկել Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի շրջակայքում։ Դրա կուլտուրական ձևը, ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ունի արտասովոր խոշոր, մինչև 9 սմ տրամագծով երկնագույն ծաղիկներ, փոքրիկ նարնջագույն միջուկով։ Ներկայումս մշակվող աստղածաղիկների մեջ այս տեսակը լավագույներից մեկն է համարվում։ Մշակվում է ծաղկային ձևավորումներում և կտրած ծաղիկներ ստանալու համար։

Մշակում
Աստղածաղիկը հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում սննդանյութերով հարուստ կավաավազային թեթև հողերում։ Պահանջում է առատ ոռոգում, և լուսասեր է։ Լավ է ծաղկում արևոտ հողամասերում։ Բազմանում է սերմերով, թփի բաժանումով, իսկ գարնանը՝ նաև կտրոններով։ Մշակվում է նաև կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։ Քանի որ բազմամյա աստղածաղիկները շատ շուտ են ուժասպառ անում հողը, ուստի խորհուրդ է տրվում երեք տարին մեկ անգամ բույսը տեղափոխել կամ հաճախակի օժանդակ սնուցում կատարել նաև բազմացում՝ թփի բաժանման միջոցով։

Օգտագործում
Վայրի աստղածաղկի մի քանի տեսակներ դեկորատիվ այնպիսի արժանիքներով են օժտված, որ մշակության մեջ օգտագործվում են նույնիսկ նրանց նախնական բնական ձևերը։ Դեկորատիվ ծաղկոգործության մեջ օգտագործվում է ծաղկային խմբավորումներում, գազոններում, ղևանդներում, միքսբորդերներում և եզրագծերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում