Աղավնիճ կնճռոտ. ՀՀ Բույսեր

Աղավնիճ կնճռոտ, աղավնիճազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սողացող բույս։ Աղավնիճ կնճռոտի ընձյուղները ուղղաձիգ են` մինչև 30 սմ բարձրությամբ։ Հունիսից մինչև հոկտեմբեր ամիսները ծաղկում է։ Ծաղիկների գույնը կապտամանուշակագույն է, հովանոցանման ծաղիկներով։ Աղավնիճների բազմաթիվ տեսակներ օգտագործվում են ծաղկային ձևավորումների համար։ Առաջացել է Հարավային Ամերիկայում։ Տարածված է Պերուում և Բրազիլիայում:

Աղավնիճ կնճռոտի սերմերը ցանում են մարտի սկզբներին։ Ծիլերը երևում են 14-20 օր հետո։ Երբ արդեն կազմավորվում են սերմնաբույսերի երկու իսկական տերևները, դրանք վերատնկում են ծաղկամաններում կամ տորֆահումուսային տարածքներում և պահում ջերմոցներում։ Մայիսի սկզբներին բույսերը տնկում են բաց գրունտում` մեկը մյուսից 30-40 սմ հեռավորության վրա։ Կարելի է բազմացնել նաև հուլիսին` ցողունային կտրոններով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում