Ծիրան. ՀՀ Բույսեր

Ծիրանը (լատիներեն՝ Prunus armeniaca կամ Armenian plum, հոմանիշ՝ Armeniaca vulgaris (լսել), Հայաստանի բնիկ մրգերից է, որը դեպի Եվրոպա է տարածվել է Հայաստանի միջոցով։

Պատմությունը և օտարալեզու անվանումները

Ենթադրվում է, որ ծիրանի հայրենիքը հյուսիս–արևելյան Հայաստանն է (Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջանները)։ Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից։

Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը՝ Արմանի («ծիրանի երկիր»)։
Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»)։
Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թու‎ֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»։ 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris։
Ձգտելով ժխտել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի տարածքները ժամանակին եղել են հայկական, թուրք գիտնականները բազմիցս փորձել են ծիրանի գիտական անվանումից հանել «հայկական» բառը։ Մասնավորապես, 1972 թ. Լենինգրադում կայացած 12-րդ Բուսաբանական Խորհրդաժողովում նրանք ցանկացել են փոխել վաղուց ընդունված լատինական անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ, սակայն խորհրդաժողովի մասնակիցների կողմից ստացել են վճռական հակահարված և առաջարկը մերժվել է։

Արտադրությունը, արտահանումը

Ներկայումս Թուրքիան չորացրած ծիրանի ամենահայտնի արտահանողներից է:Հայաստանում ծիրանն աճեցվում է գլխավորապես Արարատյան հովտում։

Ծիրանը մշակույթում

Ծիրանը և ծիրանի ծառը տեղ են գտել հայ նկարիչների բազմաթիվ նկարներում։
Հայերենում լայնորեն գործածվում է ծիրանի բառը՝ որպես գուներանգի անվանում։
Հայ արքայական ընտանիքների անդամները կրում էին ծիրանի՝ համանուն երանգի թիկնոց։
Երևանում, սկսած 2004 թ., ամեն տարի անցկացվում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը:
Հայաստանում ծիրանի ծառի փայտից է պատրաստվում դուդուկ նվագարանը։

Այլ տվյալներ

Ամերիկացի տանկիստները սնահավատ նկատառումներով խուսափում են ծիրան ուտելուց, տանկի մեջ ծիրան բերելուց և նույնիսկ «ծիրան» բառն արտասանելուց։ Այս սնահավատությունը գալիս է Շերմանի տանկերի վթարներներից, որի պատճառը համարում էին այն հանգամանքը, որ տանկերում առկա էին ծիրանի պահածոյատուփեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում