Կապանի ոսկու հանքի ներկայիս տնօրեն Հրաչ Ջաբրայանը պաշտոնավարման վերջին ասուլիսն էր հրավիրել

Կապանի նախկին լեռնահաստացման կոմբինատ, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» . անվանումներ որոնք փոխվեցին, բայց ձեռնարկության գործունեությունը շարունակում է նույնը մնալ։ Այս շարքում հավանաբար առաջիկայում ավելացում կլինի։

Անցած ամսվա սկզբին ռուսկան «Պոլիմետալ» ընկերությունը 25 միլիոն դոլարով գնեց Կապանի ոսկու հանքը։ Երեկ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնավարման վերջին ասուլիսն էր հրավիրել ընկերության ներկայիս տնօրեն Հրաչ Ջաբրայանը։

Վերջինս ձեռնարկությունում աշխատել է 5 տարի, որից երեքը զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը։ Բաց և թափանցիկ աշխատելու սկզբունքներով առաջնորդվելով՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապանի» գործունեությունը յուրաքանչյուր եռամյսակ ասուլիսի տեսքով հանրությանը ներկայացվում էր։ Բացառություն չեղավ նաև առաջիկայում սպասվելիք փոփոխությունը։

«Ուզում եմ ներկայացնել պարոն Դմիտրի Ուշկովին։ Նա պետք է ստանձնի Կապանի ընկերության տնօրենի պաշտոնը, գործարքի հանձնումից հետո, որը նախատեսում ենք ,որ տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում, եթե ուշացումներ չլինեն։ Կարող է ,որ հինգշաբթի օրվանից պարոն Ուշկովը ստանձնի տնօրենի պաշտոնը»,- ասաց Հրաչ Ջաբրայանը։

Կոմբինատում ձևավորված բարի ավանդույթներից մեկն էլ, ըստ Հրաչ Ջաբրայանի ,եթե ոչ ամեն ամիս , ապա երկու ամիսը մեկ անգամ ինքը նամակով դիմում էր բոլոր աշխատակիցներին։Այս անգամ նամակի հասցեատերերի թիվը ավելի շատ էր. այն նաև ողջ Կապանին էր վերաբերում։ 

Հրաչ Ջաբրայանի խոսքով՝ բոլոր բացթողումներում ինքը միայն իրեն է մեղադրում, շնորհակալություն հայտնում այս 5 տարիներին իր կողքին եղած բոլոր անհատներին ու կազմակերպություններին՝սկսած երկրի ղեկավարից մինչև կոմբինատի աշխատող։

Մեր այն հարցին, թե արդյոք այս տարիների ընթացքում կիսատ մնացած ձեռնարկներ կան, որոնք գլխավոր տնօրենը այդպես էլ չկարոխացավ իր տրամաբանական ավարտին հասցնել, Հրաչ Ջաբրայանը պատասխանեց. 

«Առաջին հերթին մտադրություն ունեինք Կապանում նոր մանկապարտեզ կառուցել։ Համագործակցում էինք քաղաքապետարանի հետ տարածքը կար և Դանդին մտածել էր այդ առումով տրամադրել 150 -200 միլիոն առաջիկա երեք տարիներին այդ մանկապարտեզը սարքելու։ Երկրորդը՝ իմ նպատակն էր հաջորդ տնօրենը նշանակել կապանցի հայ տնօրեն։ Երրորդ ես ափսոսում եմ, որ որոշ մարզային պաշտոնյաներ շարունակաբար աշխատեցին Դանդի դեմ, չկարողանալով հասկանալ , որ ամեն ինչ իշխելով չի լինի այլ համագործակցությամբ։ Կարծում եմ մենք այդ հարցերի մեծամասնությունը կարողացանք լուծել մեր թափանցիկությամբ, բայց ամբողջովին չհաջողվեց»,- եզարափակեց Հրաչ Ջաբրայանը։

Դմիտրի Ուշկովը ձեռնպահ մնաց որևէ հարցի պատասխանելուց՝ նշելով, որ քանի դեռ իրավաբանորեն ինքը չի ստանձնել պաշտոնը, չի շտապում բացել ձեռնարկության հետագա գործունեության իրենց մարտավարության փակագծերը։ 

Ասուլիսն ավարտվեց ներկա և ապագա գլխավոր տնօրենների ձեռքսեղմումով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում