Պարսկական սկյուռ. ՀՀ Կենդանական աշխարհը

Պարսկական սկյուռ (լատ.՝ Sciurus anomalus), սկյուռանմանների ընտանիքի սկյուռների ցեղի կրծող կենդանի։ ՀՀ-ում տարածված է հյուսիս-արևելյան անտառներում (700-1900 մ բարձրներում)։

Արտաքին տեսք
Մարմնի երկարությունը՝ մինչև 260 մմէ, պոչինը՝ 170 մմ Պոչը խավոտ է, տակի մասում՝ 2 կողմի «սանրված»։ Հետևի ոտքերը զգալի երկար են առջևիններից, թաթերը հնգամատ են՝ կոր, սուր ճանկերով։ Ականջների ծայրերն առանց վրձնիկի են։ Մորթին փափուկ է, լավորակ։ Մեջքի մասը գորշամոխրագույն է, դեպի ներքև՝ գորշասև, փորը՝ վառ ժանգագույն։

Բնակավայր
Բնակվում է հիմնականում հաճարենու, կաղնու, երբեմն՝ խառնանտառներում, հաճախ հանդիպում է ընկուզենու և տխլենու տնկիների տարածքում ու մերձակայքում։

Բնադրում
Բնադրում է փչակներում, արմատամերձ դատարկ տեղերում, երբեմն՝ ավերակներում ու քարակույտերում։

Սնունդ
Սնվում է զանազան ընկույզներով, կորիզներով, ծառերի ու թփերի մատղաշ, կանաչ մասերով, պտուղներով, հատապտուղներով, սնկերով։ Կուտակում է կերի մեծ պաշար (ձմռան և վաղ գարնան համար), պահում է բներում, արմատների միջև, ժայռաճեղքերում և այլն։ Գործունյա է ցերեկը, ձմռանը՝ օրվա 2-րդ կեսին։

Բազմացում
Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 4 ձագ։ Մորթին ունի տնտեսագործական նշանակություն։ Համաճարակաբան, նշանակությունն ուսումնասիրված չէ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում