Շուն, շինանյութ և հագուստ վաճառողները կլքեն «Վերնիսաժը»

Շուտով Երեւանի Վերնիսաժում այլևս շուն, շինանյութ և հագուստ չեն վաճառի: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել «Վերնիսաժ» վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման աշխատանքներ իրականացնել:

«Պետք է արգելվի «Վերնիսաժում» շինանյութերի, հագուստի ու շների վաճառքը, պետք է մնան միայն վերնիսաժային ապրանքները։ Սակայն վաճառողներից ոչ ոք գործազուրկ չի մնա․ շուն վաճառողներին կուղղորդեն Զեյթունի կենդանիների շուկա, շինանյութ վաճառողնեին՝ հարևանությամբ գործող Գնունու շուկա»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ օրերս Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի վերաբերյալ հանրային լսման ժամանակ:

«Շեշտը դրվելու է նրա վրա, որ ստեղծենք մարդկանց համար աշխատանքային ժամերից հետո հանգստի և զբոսանքի միջավայր: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի: Շինարարական աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով, այսինքն, առևտրային գործունեություն իրականացնողները չեն ընդհատի իրենց աշխատանքը»,- ասել է Դավիթ Օհանյանը։

Հանրային քննարկման ժամանակ ներկայացվել է «Վերնիսաժի բարեկարգման 4 նախագիծ: Պատասխանատուները հայտնել են, որ վերջնական նախագիծը նույնպես կներկայացվի հանրությանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում