Անհնար է առանց ՀԿ-ների հետ համագործակցության բնապահպանական խնդիրներ լուծել. Արմեն Վարդանյան

ՀՀ բնապահպանության նախարարին կից գործում է 3 հասարակական հարթակ, որոնք ապահովում են բնապահպանական խնդիրների վերհանումը եւ բազմակողմանի քննարկումը: Ինչպես ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր և շահառու» կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, անհնար է առանց ՀԿ-ների հետ համագործակցության բնապահպանական խնդիրներ լուծել։

«Կլիմայի փոփոխության կանխարգելման ազգային ծրագիրը մեր կողմից դրվեց քննարկման, ստացվեցին և հաշվի առնվեցին բոլոր արձագանքները, և ապահովվեց հանրային իրազեկում։ Այսօր մենք ստեղծել ենք նաև սոցիալական ցանցում նախարարության պաշտոնական հարթակ, որը նույնպես ապահովում է հանրային իրազեկումը։ Մեր վարչությունում 3 տարի առաջ ստեղծվեց էկոկրթության բաժինը, որը ստեղծման օրվանից սկսեց ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություն: Օրենքի նախագիծ է մշակվել, որը գտնվում է Ազգային ժողովում։ Էկոկրթությունն արդյունավետ է այն դեպքում, երբ լինում է ֆորմալ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ ձևավորվել է բնապահպանական կրթության ցանցը, որտեղ մենք կարողանում ենք շատ հարցեր քննարկել և հանրային իրազեկման խնդիրները լուծել։ Բնապահպանական իրազեկման հարցում մեծ է նաև ֆինանսի կարևորությունը և ես ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն պետությունն էլ իր կողմից տրամադրում է դրամաշնորհներ»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում