Կովկասյան մրտավարդենու արգելավայր. Հայաստանի արգելավայրեր

Մրտավարդենու արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1959թ. հունվարի 29-ին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 20 որոշմամբ, ունի 1000 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսային լանջերին՝ Աղստև գետի աջափնյակում Մարգահովիտ գյուղից հարավ։ Մրտավարդենին կարելի է տեսնել վերջինից դեպի Փամբակի լեռնաշղթայի Ամպասար (3053մ) ընկած տարածքում, համանուն լեռնանցքն ու Մեղրաձոր գյուղը տանող գրունտային ճանապարհի հարևանությամբ։ Մրտավարդը Հայաստանի ֆլորայի հազվագյուտ և գեղեցկագուն տեսակներից է։ Նրա մշտադալար, 20-25 սմ բարձրության թփերն ունեն գեղազարդ տեսք` կոշտ կաշեկերպ փայլուն տերևների և ողկույզանման ծաղկաբույլերում փունջ-փունջ աճած, սպիտակ կամ կրեմագույն ծաղիկների շնորհիվ։ Մրտավարդենու տարածքի կրճատման հիմնական պատճառն է էկոլոգիական պայմանների, հատկապես կլիմայի փոփոխությունն է` մասնավորապես խոնավության նվազումը։ Աճում է ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրություններում։ Ստեղծվել է կովկասյան մրտավարդենու մնացուկային թփերի պահպանության նպատակով։ Ռելիկտային մրտավարդ արգելավայրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ։ Կառավարող կազմակերպությունը <Հայանտառ> ՊՈԱԿ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում