Խոր Վիրապ արգելավայր. Հայաստանի արգելավայրեր
Խոր Վիրապ արգելոց բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 25.01.2007 թ. (ՀՀ կառավարության N 975-Ն որոշում)։ Ունի 50.28 հա տարածք, գտնվում է ՀՀ Արարատի մարզ, Խոր Վիրապ եկեղեցական համալիրի հարևանությամբ, ծովի մակարդակից 800-890 մ բարձրության վրա։ Ստեղծվել է խոնավ էկոհամակարգերը պահպանելու նպատակով։