«Մեծամոր» լիճ. ՀՀ Բնության հուշարձան

Մեծամոր, լիճ Արմավիրի մարզում, Ակնալիճ գյուղից 1 կմ հարավ–արևելք, ծովի մակարդակից 853 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,07 կմ2, խորությունը 9,4 մ:

Գոյություն ունի անվանման ծագման շուրջ երկու ավանդապատում․

1. Մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ։ Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանն անհայտացել է։ Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը տեսնում է լճում։ Շալակում է մի ջվալ դարման, բաձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղի լճի մեջ։ Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Մեծամորի լճում՝ Այղր գյոլ։


2.Այս լիճը լիքն է հրեղեն ձիերով, սպիտակ գոմեշներով, մարդաձկներով և ուրիշ կենդանիներով։ Հրեղեն ձիերի ցեղիցն է նաև Քյոռ-օղլու թևավոր Ղռաթը։ Խառատ՝ հյուսն Մուրատը ականատես է եղել, որ երբ Քյոռ-օղլու մատակ ձին արածելիս է եղել Մեծամորի ափին, մի հրեղեն սպիտակ որձ ձի՝ այղր դուրս է եկել լճից, թռել մատակի վրա և նորից մտել ջրի հատակը։ Դրանից հետո լիճը կոչվել է Այղր-գյոլ

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում