Ամբերդ լիճ. ՀՀ Բնության հուշարձան

Ամբերդ, Ամբերդալիճ, անհոսք լիճ է, ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագածի մերձկատարային սարավանդի հարավարևմտյան մասում։

Բարձրությունը՝ 3220 մ, երկարությունը՝ 150 մ, լայնությունը՝ 148 մ, մակերեսը՝ 0.17 կմ², ջրի ծավալը՝ 11700 մ³, խորությունը՝ 1.7 մ է։ Սնումը ձնաանձրևային է։

Ձմռանը ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ջուրը մաքուր է ու անուշահամ, օգտագործվում է արոտային շրջանում անասուններին ջրելու համար։ Լճի ափին է գտնվում Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում