Կալաքար լեռ. ՀՀ Բնության հուշարձան

Կալաքար, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը լեռ է։ Բնության հուշարձանը գտնվում է Տավուշի մարզում, Ծաղկավան գյուղից մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Վարագաջուր (Հախում) գետի ձախափնյա անտառապատ լանջին` գրունտային ճանապարհի աջ կողմում, 12-13 դարերի Շահմուրադ (Չխմուրադի, կամ Գետակիցք վանքի) վանքային համալիրից մոտ 150 մ դեպի հյուսիս-արևմուտք։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում