Գութանասար. ՀՀ Բնության Հուշարձան

Գութանասար, հանգած հրաբուխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնահամակարգում։ Ընկած է Ֆանտան գյուղից 3 կմ հարավ, իսկ Ջրաբերից 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299.6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։

Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում