Ծակ քար. ՀՀ Բնության Հուշարձան

Ծակ քար, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը բնական թունել է։ Բնության հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղի մատույցներում, Հրազդան գետի ձախ ափին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում