Կանաչ մեղվակեր. Հայաստանի Կարմիր գիրք

Կանաչ մեղվակերը Մեղվակերների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է՝ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Հյուսիսային Եգիպտոսից և Մերձավոր Արևելքից մինչև Ղազախստան և Հյուսիսարևելյան Հնդկաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Արարատյան հարթավայրի կիսաանապատային տեղանքներ:

Ապրելավայրերը: Կիսաանապատային դարափնյա կամ բլրոտ տեղամասեր: Արեալն աստիճանաբար յուրացվում է գյուղատնտեսական նպատակներով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սովորաբար, փորում են 0,3–0,8 մ խորությամբ բներ դարափին, բլուրներում: Դնում են 5–6 ձու: Թխսումը` մոտ 20 օր: Հուլիս–օգոստոսին կարելի է տեսնել թռչող ընտանեկան երամակներ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է:

Վտանգման հիմնական գործոնները: Քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից:

Պահպանության միջոցառումները: Պահպանման հատուկ միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում