Բզակտուց. Հայաստանի Կարմիր գիրք

Բզակտուցը Բզակտուցների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հայաստանում խիստ հազվագյուտ, սակավաթիվ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Ժամանակ առ ժամանակ հանդիպում է ամբողջ Եվրասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արաքս գետի հովտում և Սևանա լճի ավազանում:

Ապրելավայրերը: Նախկինում բնադրել է Արարատյան հարթավայրի աղի ջրավազանների հարթ ափերին, ինչպես նաև Գիլլի լճում: Ապրելավայրերի վիճակը վերջին տարիներին որոշ չափով լավացել է` կապված Արարատյան հարթավայրի ջրային տեղամասերի լայնացման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է չոր, բաց տեղերում, ջրից ոչ հեռու: Ձվադրում է մայիսի կեսերից մինչև հունիսի կեսերը: Դնում է 4 ձու: Թխսումը` մոտ 23 օր: Վերջին տարիներին կրկին բնադրում է Արարատյան հարթավայրում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1969 թ –ի ապրիլին Լիճք լճում հանդիպել են մի քանի թռչուններ:

Վտանգման հիմնական գործոնները: Հանրապետությունում միշտ եղել է սակավաթիվ:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Հատուկ միջոցառումներ չեն կիրառվում: Անհրաժեշտ է ճշգրտել թվաքանակը և տարածումը հանրապետությունում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում