Կարմիր բադ. Հայաստանի Կարմիր գիրք

Կարմիր բադը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Աֆրիկայի հյուսիս, Բալկանյան թերակղզի, Փոքր Ասիա, Անդրկովկաս, Իրաք, Իրան, Ռուսաստան, Միջին Ասիա, Աֆղանստան, Չինաստան, Հիմալայներ:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում, Ախուրյանի, Կեչուտի, Սպանդարյանի, Ապարանի և Հրազդանի ջրամ բարներում, բարձր լեռնային լճակներում, (ծ.մ. 3200 մ) Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում:

Ապրելավայրերը: Բազմացման ավարտից հետո գերադասում է բաց ջրային տարածքները: Չուի շրջաններում կերակրվում են հացահատիկային ցանքատարածություններում, Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում: Ձմռանը հանդիպում է գ. Արաքսի հովտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են մայիսին, լիճը շրջապատող լեռների լանջերին` ծառերի փչակներում, աղվեսների և փորսուղների բներում: Բույնը` ոչ մեծ խորշանման փոսիկ, առանց ցամքարի բաղադրիչների: Ձվերը՝ 60–67 մմ, 8–12, կաթնագույն: Երբեմն նույն բնում բնադրում են մի քանի էգեր, և դրանցում կուտակվում է մինչև 50 ձու: Թխսումը` 27–29 օր: Ձագերի լրիվ զարգացումը տևում է 2 ամիս, հիանալի լողում և սուզվում են: Կարմիր բադերը հակում ունեն` կռվելով խլելու այլ ծնողների ճտախմբերը և համախմբել դրանք իրենց շուրջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրող զույգերի թվաքանակը տարբեր տարիներին կազմում է 250–1000 զույգ, ձմռանը` 1000–2500 առանձնյակներ: Թվա քանակն ավելանում է չուի շրջաններում: Վերջին տարիներին դիտվում է թվաքանակի նվազում, ինչպես բնադրման, այնպես էլ չուի ու ձմեռման շրջաններում:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի իջեցման հետևանքով բնադրավայրերը կորցրել են իրենց նշանակությունը: Բացասականորեն է ազդում Սևանա լճի սառցապատումը ձմռանը: Արփի լճում բնադրման շրջանում ձկնորսությունը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպվում են հանդիպումներ: Բացահայտել բնադրման վայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում