Թշշան կարապ. Հայաստանի Կարմիր գիրք

Թշշան կարապը Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Պատահական չվահյուր, հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2a:

Տարածվածությունը: Տարածման արեալն ընդգրկում է գրեթե ողջ Եվրոպան և Սկանդինավյան երկրները, Ռուսաստանը, Փոքր Ասիան, Անդրկովկասը, Իրանը և Աֆղանստանը, Հնդկաստանի հյուսիսային և Չինաստանի արևելյան շրջանները:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է չուի շրջաններում, իսկ առանձին տարիներին` նաև ձմռանը, Սևանա լճի ավազանում և Արարատյան հարթավայրի ձկնա բուծական լճակներում:

Ապրելավայրերը: Սովորաբար, գերադասում է առափնյա, խիտ եղեգնուտներով պատված, սակայն բաց ջրային մակերեսով ջրամբարները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են դժվար մատչելի եղեգնի բուսուտներում, ջարդված եղեգնի մնացորդներից և առափնյա ջրաճահճային բույսերից: Ձվերը` սովորաբար, 7–9, բաց կանաչավուն, 105–122 մմ: Թխսումը` 35 օր: Ձվից դուրս եկած ձագերը ջրի վրա հսկվում են ծնողների կողմից, իսկ գիշերն անց են կացնում բներում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հանդիպում է աշնանային և գարնանային չուի շրջաններում 5–10, իսկ ձմռանը` 50–60 առանձնյակներից բաղկացած խմբերով: Հայաստանում միշտ եղել է հազվագյուտ:

Վտանգման հիմնական գործոնները: Ուսումնասիրված չէ, հավանաբար, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնա բուծական տնտեսությանը հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապա հպանական իրազեկության բարձրացման նպատակով: Անհրաժեշտ է ձմռանը կազմակերպել լրացուցիչ վերահսկում կարապների հանդիպման վայրերում: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Վերականգնել Գիլլի լիճը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում