Մեծ ձկնկուլ. Հայաստանի Կարմիր գիրք

Մեծ ձկնկուլը Ձկնկուլների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում, Ավստրալիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Սևանա լճի ավազանում վարում էր նստակյաց կենսակերպ: Մինչև 1950–ական թթ–րը ոչնչացվել է որպես ձկնային տնտեսության վնասատու: Ներկայումս հազվադեպ հանդիպում է Սևանա և Արփի լճերում` չուի ժամանակ և ամռանը: Ձմռանը, ոչ ամեն տարի՝ Սևանա լճում, Ախուրյանի ջրամբարում և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում:

Ապրելավայրերը: Լճերի ճահճուտների, գետերի, ձկնաբուծական լճակների, փարթամ բուսուտներ: Հանգստի ժամանակ կենտրոնանում են լճափերին: Գիլլի լճի չորացման հետևանքով ոչնչացել է բնադրման միակ վայրը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են գաղու թ ներով, այլ ջրաճահճային թռչունների հետ: Բույնը տեղադրված է աղուտային, կոնաձև, եղեգից, ջրաճահճային բուսուտներում: Ձվերը՝ 51–63,5 մմ, 4–5, բաց–երկնագույն կամ կանաչ: Բազմանում են հունիս–հուլիսին: Թխսումը` 28–30 օր: Զագերը զարգանում են դանդաղ, սկսում են թռչել 2,5 ամիս հետո:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Չուի շրջանում կարելի է հանդիպել 5–30 առանձնյակներից խմբերի, իսկ ձմռանը, Սևանա լճում` առանձին անհատների, Ախուրյանի և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում` 20–40 առանձնյակներից:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի ոչնչացումը Սևանա լճի ավազանում ուղղակի ոչնչացումը մարդու կողմից:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, կազմա կերպվում են հանդիպումներ բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով: Անհրաժեշտ է ձկնաբուծական տնտեսություններին փոխհատուցել թռչունների տված վնասը: Բնադրման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում: Վերականգնել Գիլլի լիճը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում