Գանգրափետուր հավալուսն. Հայաստանի Կարմիր գիրք

Գանգրափետուր հավալուսնը Հավալուսների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2ce+3ce+4ce» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Հանդիպում է Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, նախկին Հարավսլավիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ղազախստանում, Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճի ավազանում, որպես չվահյուր: Ամռանը 30–50 առանձնյակների կարելի է հանդիպել Արմաշի և հարակից ձկնաբուծական լճակներում: Բնադրման շրջանում հանդիպում է նաև Արփի լճում:

Ապրելավայրերը: Սևանա և Արփի լճերի ջրային, բուսականությունից զուրկ տարածքներում: Ամռանը, կերակրման նպատակով, այցելում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Արփի լճի կղզյակներում պարբերաբար բնադրում են 2–3 զույգեր: Բույնը. աղութային, ճյուղերից, խոտաբույսերից, ցամքարը՝ փափուկ խոտաբույսեր, որորի փետուրներ: Ձվերը. 90–95 մմ, 2–3, սպիտակ: Թխսումը` 32–35 օր: Ձագերը լինում են մերկ և անօգնական, արագորեն աճում են և 2,5 ամսականում կարողանում են թռչել:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամռանը 30–40 առանձնյակ հանդիպում են Արփի լճում, իսկ Սևանա լճում, չուի ժամանակ` 50–80, Արարատյան հարթավայրում` ձկնաբուծական լճակների զգալի մասի վերացումը կրճատեց կերակրման բազան և այցելուների թվաքանակը:

Վտանգման հիմնական գործոնները: Արարատյան հարթավայրում, ամռան ամիսներին, ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների կողմից հետա պնդվելը, ձմռանը` որսագողությունը: Լճի գրեթե ողջ տարածքում ձկնորսությունը լուրջ անհանգստացնող գործոն է:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES–ի Հավելված 1–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Սևանա լճում, ջրի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ ձևավորվում են պայմաններ այս թռչունների հետագա բնադրման համար: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում կազմակերպվում են միջոցառումներ: Արփի լճում, բնադրման շրջանում արգելել ձկնորսների և զբոսա շրջիկների մուտքը կղզիներ: Պրո պագանդել տեսակի պահպանման անհրա ժեշտությունը: Բնադրման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում