Սունկ արտադրող ընկերությունը արտանետում է «սատկած առնետի» հոտով թափոններ (տեսանյութ)

«Բարելավում են իրենց բիզնեսը մեր առողջության և բնության հաշվին: Մեծ ներդրումներ արել են, բիզնեսը զարգացրել են, չգիտենք թափոնները ուր են գնում, և այդ բոլոր արածների համար, պետք է պատասխան տան տեղի բնակչությունը»,- նշեց իր խոսքում Գուրգեն Ղազարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Սանիպիտկայանից էլ գալիս են այն ժամանակ, երբ գործարանը չի աշխատում, և փաստացի հոտ չկա այդ ժամին: Լավ քաղաքականություն են մշակել: Արտանետումները անում են գիշերը, կամ լուսադեմին: Անտանելի հոտ է տարածվում՝ սատկած առնետի: «Կոմպոս» ընկերության սեփականատերերն են Ազոյան Արեգը, Ազոյան Վալերին և Մկոյան Ռիման: Նրանց հետ կապնվել ուղղակիորեն չի լինում»,- նշեց Գագիկ Հովակիմյանը:

Հավելենք, որ օգոստոսի 28-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց Նուռնուսի այգեգործական թաղամասի բնակիչները իրենց բողոքն արտահայտեցին Նուռնուսի և Բյուրեղավանի տարածքում գտնվող սունկ արտադրող «Կոմպոս» ընկերության արտանետած թունավոր նյութերից, որոնք, բնակիչների խոսքով, կարող են լուրջ վնասներ հասցնել առողջությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում