Հանքերում աշխատելուց առաջացանում են մի շարք հիվանդություններ

«Բոլոր հանքավայրերում տարածված են շնչառական եւ քաղցկեղային հիվանդություններ, քանի որ հանքահողը պարունակում է սիլիցիումի բարձր քանակություն: Բացի սիլիցիումից, թոքերի քաղցկեղի եւ վերարտադրողական օրգանների խանգարումների պատճառ են դառնում ազբեստը, արճիճը, սնդիկը: Հաճախ են հանդիպում  նաև լսողության կորստի դեպքեր սարքավորումների հետ աշխատողների շրջանում,  ինչպես նաև` մկանային ցավեր եւ հենաշարժիչ համակարգի խանգարումներ»,- ասաց ԱՄՆ Աշխատանքային և շրջակա միջավայրի առողջության միության նախկին նախագահ Ռոնալդ Դոբբինը Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված բնապահպանական սեմինարի ընթացքում:

Սիլիկոզը «արդյունաբերական» հիվանդություն է, որն առաջանում է հանքանյութի փոշին շնչելուց:  Այն հանգեցնում է ընդհանուր թուլության եւ շնչահեղձության. «Սուր տեսակի սիլիկոզով հիվանդի մոտ մեծ է մահվան հավանականությունը, քանի որ  այդ դեպքում  թոքերը  ջուր է  լցվում: Մի շարք բժշկական հետազոտություններ ցույց են տալիս, որ սիլիկոզով հիվանդների թոքերը ծխախոտ չարաշահողներինի թոքերի պես քայքայված են»,- ասաց Ռ. Դոպպինը:

Ազբեստի փոշի շնչելու հետեւանքով առաջանում է թոքրի «չորացում»` ազբեստոզ, մեծանում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը. «Այս պարագայում նույնպես բուժում չկա, պարզապես շեշտը պետք է դնել կանխարգելման վրա: Ազբեստոզի գրանցման դեպքերը քիչ են, քանի որ ազբեստ հիմնականում օգտագործվում է արգելակների արտարության մեջ»,- նշեց փորձագետը:

Դիզելային վառելիքի ծուխ են արտանետում հիմնականում բեռնատարները եւ էքսկավատորները, ինչի պատճառով տարածված են քաղցկեղային հիվանդությունները. «Ուսումնասիրեցինք շուրջ 12.000 հանքի աշխատողի, եւ պարզ դարձավ, որ նրանց մոտ  քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը  5 անգամ բարձր է: Գործարանները, իհարկե, փորձեցին կեղծել հետազոտությունների արդյունքները»,- ասաց Ռ. Դոպպինը:

Նշենք, որ աշխատողների  համար ԱՄՆ-ում գործում է փոխհատուցման ապահովագրական ընկերություն, որի ֆոնդից աշխատողները կարող են ձեռք բերած հիվանդությունների դիմաց գումարային փոխհատուցում ստանալ:

Ֆոնդը հիմնականում ֆինանսավորվում է հանքարդյունաբերող ձեռնարկությունների կողմից:

Լուիզա Սուքիասյան

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում