Բեզոարյան այծ

Բեզոարյան այծ, ԶՈՒՅԳՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ

Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ

Պահպանության   միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող»  արգելոցներում, «Արևիկ»  և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր»  արգելավայրում:

WWF աջակցում է բեզոարյան այծի արեալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման աշխատանքներին: Անհրաժեշտ է ուժեղացնել  պայքարը որսագողության դեմ և խստացնել   բնապահպանական ռեժիմը:

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) “Vulnerable A2cd” կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի` VU C2a(i):

Տարածվածությունը: Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը:

Տարածվածությունը Հայաստանում: Արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ.Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրձի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրիի լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմμեր պահպանվել են Խուստուպ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

 ԱպրելավայրերըՊարտադիր պայման է խիտ ծառաթփային բուսականության, քարաթափվածքների և թաքստոցների առկայությունը: Այծերը պարբերաբար կատարում են ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ: Տարածքային մեծ տեղափոխություններ չեն  կատարում:

Կենսաբանության առանձնահատկությունները:

Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը, ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերին: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում: Հեշտությամբ բազմացվում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Այն զգալիորեն գերազանցում է այլ հեղինակների ավելի վաղ տվյալները: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, հողերի յուրացումը,լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:

 Լուսանկարների հեղինակ` Ալեքսանդր Մալխասյան  Հատուկ շնորհակալություն  Գերմանիայի Բնության Պահպանության Միություն (ԳԲՄՊ) Գրանցված Կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղին (The Branch of German Nature Protection Union in the Republic of Armenia) 
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում