Հայաստանի հողերը` Իրանին

[caption id="attachment_11062" align="alignleft" width="300" caption="Հյուրերն են` բուսաբան Կարեն Աֆրիկյանը, ակտիվիստներ Գայանե Բաբլոյանը, Սարմեն Շահիջանյանը և Վազգեն Գալստյանը"][/caption]

Ներկայացնում ենք   «Ելակետ»  մամուլի  ակումբում այսօր  տեղի  ունեցած  մամուլի ասուլիսից հետո  հրապարակումներից մի քանիսը:

Հայաստանի հողերը` Իրանին

Սյունիքի մարզի արոտավայրերի մոտ 11 տոկոսը վարձակալությամբ հատկացվելու է Իրանի հանրապետությանը:

Այս տարվա հունվարի 15-ին Սյունիքի և Իրանի արևելյան Ատրպատականի նահանգի մարզպետների միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի Իրանից անասուները կարածեն Սյունիքի մարզի արոտավայրեր:

Բնապահպան ակտիվիստ Վազգեն Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ համաձայնագիրը ստորագրել է առանց մարզի բնակիչներին տեղյակ պահելու:

«Այս համաձայնագիրն այնքանով է խնդրահարույց, որ Սյունիքի տարածաշրջանի ամենապակասը 50 հազար հա տարածքը տրամադրվելու է Ատրպատականում բնակվող թրքախոս բնակիչներին` անասուն պահելու համար: Նշում են, որ առաջին փուլով նախատեսվում է 50 հազար գլխաքանակ անասուն և 2-րդ փուլով ևս 50 հազար գլխաքանակ անասուն: Համաձայնագրում չկա նշված, թե կոնկրետ ինչ անասունների մասին է խոսքը, ովքեր են պահելու, բազմաթիվ հարցեր, որոնք անպատասխան են: Խնդիրներ կառաջանան նաև ազգային անվտանգության տեսանկյունից»,-իր մտահոգությունը հայտնեց Վազգեն Գալստյանը:

Իրանահայ ակտիվիստ, անասնաբույժ Սարմեն Շահիջանյանը, ով հետևել է նաև իրանական կայքերին, նշեց, որ այնտեղի լրատվամիջոցներում էլ շատ չեն մանրամասները: Նա ներկայացրեց այն խնդիրները, որոնք կարեղ են առաջանալ արոտավայրերը Ատրպատական նահանգին հանձնելուց հետո:

«Իմ տեղեկությունները ոչխարաբուծությամբ զբաղվելու են քոչվոր ցեղեր, որոնք արդեն ամայացրել են Իրանի արոտավայրրեը: Խնդիրն այ է, թե ինչու ենք թույլ տալիս այդ քոչվոր ցեղերին ամայացնել նաև մեր արոտավայրերը»,-ասաց Սարմեն Շահիջանյանը, հավելելով, որ ոչխարեներն իրենց հետ տարբեր հիվանդություներ կտեղափոխեն Հայաստան.«Չեմ ուզում որևէ մեկին վատաբանել, սակայն չի բացառվում նաև թմրանյութերի տեղափոխումը»:

Բուսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աֆրիկյանն էլ իր մտագոհությունը հայտնեց, թե ինչու մեր տեղական կազմակերպություններին չեն հատկացվում արոտավայրերը: Նա խոսեց նաև արոտավայրերի բնապահպանական նշանակության մասին:

«Արոտավայրերի դեգրադացիան բերում է հողի էռոզացմանը: Միամտություն է, որ արոտավայրերը, որոնք կօգտագործվեն, մեզ լավ վիճակում էլ հետ են վերադարձնելու: Արոտավայրերի հանձնումը մոլորություն է, դա չի բխում համաժողովրդական շահից, եթե բխեր, ապա հաշվի կնստեին համայքի, ժողովրդի հետ»,-ընդգծեց Կարեն Աֆրիկյանը:

Ներկա բանախոսներից Գայանե Բաբլոյանն էլ ներկայացրեց, որ իրենք դիմել են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, սակայն դեռ որևէ պատասխան չեն ստացել։ Ակտիվիստները նշեցին նաև, որ դեռ հստակ չի, թե ինչ քայլեր կանեն:

Աղբյուր` a1plus.am

Սյունիքի արոտավայրերը ցանկանում են տալ Իրանի թուրքալեզու քոչվորներին. լրտեսման մեծ վտանգ կա

Սյունիքի արոտավայրերը, որոնք ըստ նախնական համաձայնեցման, պետք է վարձակալության տրվեն Իրանին, ազգային անվտանգության համար մեծ վտանգ կարող են առաջացնել: Այս տեսակետն, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, արտահայտեց բնապահպան-ակտիվիստ Վազգեն Գալստյանը: Նրա խոսքով` համաձայնագիրը կնքվել է Սյունիքի մարզպետարանի և Իրանի Ատրպատական նահանգի միջև, որտեղ, մեծամասամբ, ապրում են թուրքալեզու քոչվոր ցեղեր և ադրբեջանցիներ: Դա կարող է հանգեցնել նրան, որ քոչվորները կարևոր ինֆորմացիա հաղորդեն թշնամուն:

Ասուլիսի մյուս բանախոս Սարմեն Շահիջանյանը, որը ծնվել է Իրանում և մասնագիտությամբ անասնաբույժ է, ասաց, որ Իրանը ոչխարաբուծությամբ աշխարհում 4-րդ կամ 5-րդ տեղում է, սակայն արոտավայրերի լուրջ խնդիր ունի, որովհետև երկրի 60 տոկոսն անապատ է, եղած արոտավայրերն էլ քայքայված են: Բացի այդ, Իրանում ոչխարներն ունեն էնդեմիկ հիվանդություն, որին ադապտացված են: Սակայն Հայաստան բերելով այդ ոչխարներին` նրանք կարող են վարակել ոչ միայն Հայաստանի կենդանիներին, այլև մարդկանց: «Չի բացառվում, որ ոչխարների ստամոքսում նույնիսկ թմրադեղ տեղափոխեն»,-ասաց նա: «Իրանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության մեծ պոտենցիալ կա, սակայն այս մեկը` ազգային լուրջ խնդիր է»: Փորձագետը նաև կարծում է, որ այդ ցեղերը հետ չեն վերադառնա իրենց երկիր, հետո էլ կպահանջեն դպրոցներ կառուցել երեխաների համար:

Բուսաբան Կարեն Աֆրիկյանն էլ նշեց, որ Հայաստանում պետք է օգնել գյուղացուն, և նրան տալ այդ հողերը շահագործման: «Հայաստանում մարդ չկա՞, որ կարող է կառավարել այդ հողերը: Հայ գյուղացին միջոց չունի դա զարգացնելու: Կացարաններ պետք է կառուցվեն, նպաստավոր այլ պայմաններ ունենան»,-ասաց նա: Մասնագետը նաև հիշեց, որ դեռ խորհրդային իշխանության տարիներին էին հողեր տալիս թուքերին:

Ըստ համաձայնագրի, որը ստորագրվել է հունվարի 15-ին, պետք է մարզի հողերից առնվազն 50 000 հա տրամադրվի իրանցիներին: Առաջին փուլի արդյունքում պետք է տեղափոխվի 50 000 գլխաքանակ կենդանի, երկրորդ փուլում` ևս այդքան: Հողերը վարձակալության են տրվելու առնվազն 10 տարով` մեկ հեկտարի համար մուծելով 25 դոլար:

 http://www.galatv.am

Բնապահպանները դեմ են, որ Սյունիքից վարձակալությամբ արոտավայրեր տրամադրվեն Իրանին

 
Սյունիքի արոտավայրերից 50 հազ. հա-ի չափով տարածքի հանձնումը Իրանին լուրջ վտանգ կարող է դառնալ Հայաստանի համար, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին մի շարք բնապահպաններ՝ հայտնելով իրենց մտահոգությունն այս հարցի շուրջ:

Նրանցից բուսաբան Կարեն Աֆրիկյանը նշեց, որ տարիներ անց այդ արոտավայրերը էրոզիայի են ենթարկվելու:

«Մեր անասնապահները շատ լավ գիտեն, թե ոնց պետք է օգտագործվի արոտավայրը, ուղղակի միջոցներ չունեն: Գյուղացուն այնքան են խաբել, որ նա այլևս չի հավատում ոչ մեկի: Ասում են, որ անվնաս հետ են վերադարձնելու արոտավայրերը: Սո՛ւտ է, մոռացե՛ք դրա մասին, նման բան չի՛ կարող լինել»,- ասաց բուսաբանը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ղեկավարությամբ պատվիրակություն էր մեկնել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ, որտեղ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել երկու երկրների մարզերի միջև:

Համագործակցության շրջանակում նախատեսվում է ոչխարաբուծության նպատակներով Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տալ Արևելյան Ադրբեջան նահանգին։ Ըստ նույն հուշագրի՝ 50 հազ. հա արոտավայր ՝ տրամադրվելու մինչև 10 տարի ժամկետով: Եվս 2000 հա կտրամադրվի որպես բնակավայր: Այստեղ արածելու են առնվազն 50 հազ. եղջերավորներ:

Իրանահայ ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը նշեց, որ թյուրքալեզու քոչվոր ցեղերը, որոնք պետք է գան Հայաստան, տարիների ընթացքում որակազրկել են իրենց արոտավայրերը և այժմ հենց դրա համար են գալիս Հայաստան: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստան գալուց հետո նրանք այլևս երբեք չեն գնա այստեղից, ավելին՝ կկառուցեն դպրոց, մանկապարտեզ և կհաստատվեն Հայաստանում: «Մենք հաշվի չենք առնում, որ Իրանում հատկապես ոչխարների մոտ տարածված են տարբեր հիվանդություններ, որոնք կտարածվեն Հայաստանում: Դրանք վտանգավոր են նաև մարդու համար: Ես չեմ ուզում վատաբանել, բայց ցանկության դեպքում նրանք ոչխարների միջոցով կարող են թմրանյութեր տեղափոխել: Սա շատ վտանգավոր բան է և անհրաժեշտ է դեմը առնել»,- ասաց նա: Մեկ այլ բնապահպան ակտիվիստ Գեղամ Գալստյանը ընդգծեց, որ թյուրքալեզու իրանցիները Սյունիքում բնակվելով կարող են մի շարք տեղեկություններ հավաքել տարածքի ռազմական գաղտնիքների մասին ու հետո դրանք հայտնել համապատասխան վայրեր: «Այս հարցը պետք է նրանք քննարկեն առաջին հերթին սյունիքցիների հետ: Մարզպետը իրավունք չունի գնալ ինչ-որ բան ստորագրել ու հետո ժողովրդին հրամցնել: Մենք բազմիցս ենք դիմել մարզպետարան, բայց ոչ մեկի հետ չի հաջողվում զրուցել: Դիմել ենք նաև Ազգային անվտանգություն, բայց սա էլ դեռևս ապարդյուն»,-ասաց նա: Ակտիվիստը վստահեցրեց, որ այս հարցը իրենք այդպես չեն թողնի և դեռ երկար կպայքարեն, որպեսզի թյուրքալեզու քոչվորները Հայաստան չմտնեն: Աղբյուր` tert.am

Մեր լավ արոտավայրերը վաճառում են թուրքին, որի պատճառով մեր տարածքները կվերածվեն անապատի. բուսաբան

«Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանին տրամադրելու խնդիրը» թեմայով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին  ասուլիսի բանախոսներ` բուսաբան, գիտ. թեկնածու Կարեն Աֆրիկյանը, ակտիվիստներ Վազգեն Գալստյանը, Գայանե Բաբլոյանը  Սարմեն Շահիջանյանը: Սյունիքի մարզպետը Իրանի հետ հունվարին կնքեց խնդրահարույց պայմանագիր, ըստ որի`50.000  հեկտար` Սյունիքի մարզի 11%-ը, պետք է տրամադրվի թրքախոս  իրանցիներին  մեծ  գլխաքանակով անասուն` ավելի կոնկրետ ոչխարներ արածեցնելու համար: «Սակայն   իրանցիներին տրամադրվող  այդ տարածքն ագզային անվտանգության առումով կարևոր տարածք է: Առայժմ հստակ չէ`ինչ քայլեր ենք անելու»,- ասաց ակտիվիստ Վազգեն Գալստյանը: Ասուլիսի մյուս  բանախոս, բուսաբան, գիտ. թեկնածու Կարեն Աֆրիկյանը, ով տասը տարի ուսումնասիրել է Հայաստանի  բնությունը,հայտարարեց, որ անգամ ԽՍՀՄ-ի ժամանակ էին ռայկոմի քարտուղարները ուղղակի վաճառում  մեր լավ արոտավայրերը թուրքերին:Հիմա կարծես թե նույն բանը շարունակվում է. «Վիրավորական է այն, որ շատերը կարծում են` Հայաստանում չկան այնպիսիմասնագետներ, ովքեր  կկարողանան  կառավարել մեր  բնական հարստությունները»,- վրդովված ասաց բուսաբանը` հավելելով, որայս համաձայնագիրը չի բխում մեր ժողովրդի շահերից: Բուսաբանի խոսքով`համաձայնագրում  նշված չէ` ինչպիսի արոտավայրերն են տալու իրանցիներին` ծեր, թե երիտասարդ: «Չպետք էմոռանալ, որ արոտավայրերը մեղմացնում են հալոցքների ջուրը: Արոտավայրերի դեգրադացիան առաջացնում է հողիէրոզիա»,-ասաց պրն Աֆրիկյանը`հավելելով, որ  միամտություն կլինի հավատալ, որ մեզ այդ արոտավայրերը հետագայում լավվիճակով կվերադարձնեն: Բանախոսի խոսքով` մեկ այլ խնդիր էլ կա`եթե ոչխարները չհամակարգված ձևով երկար ժամանակ արածում են արոտավայրերում,ապա դրանից տուժում են դրանք, քանի որ ոչխարը, ի տարբերություն խոշոր եղջերավորների հողի մակերեսից է կտրում բույսը`զրկելով նրան տերևից և ցողունից, որի պատճառով բույսը չի բազմանում: Ինչ վերաբերում է ոչխարներ արածեցնելու  դիմաց Հայաստանին գյուղտեխնիկա տրամադրելուն, պրն Աֆրիկյանի խոսքով`մեկ այլծրագրով արդեն Հայաստանին տրվում է գյուղատնտեսական տեխնիկա: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը հերքում է նման համաձայնագրի ստորագրումը: Աղբյուր` mardik.am

 http://1in.am/arm/armenia_economy_155824.html

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում