«Քարերի սիմֆոնիա»- ն կրկին հարվածի տակ է
«Քարերի սիմֆոնիան ջարդում են և գողանում: 20 օր առաջ արշավներից մեկի ընթացքում տեսանք, որ ա բանվորները մուրճով կոտրում են քարերը և դասավորում բեռնատար մեքենայում, այնուհետև տեղափոխում` որպես շինանյութ օգտագործելու նպատակով». այս մասին econews-ին փոխանցեց բնապահպան Սամվել Հովհաննիսյանը: Բնապահպանների մտահոգությունն այն է, որ բնական հուշարձանը ոչնչանում է որոշ «փողկապավոր» պաշտոնյաների և անգամ մշակույթի գործիքների շքեղ առանձնատներին աստղային փայլ հաղորդելու համար: Բնապահպանները խնդիրի մասին բարձրաձայնում են դեռևս 2007-ից: Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը econews-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ պահին տեղեկություններ չունի, սակայն խոստացավ մարդ ուղարկել դեպքի վայր` խնդիրը ուսումնասիրելու համար:
Econews.am
Առնչվող նյութեր` Գառնու ձոր. Բնության հրաշքը երբեմն մահվան պատճառ է դառնում