Սպասվում են տեղումներ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 07-ի ցերեկը, 08-ին, 09-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 09-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 07-ի ցերեկը, 08-ին, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 09-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում