Հայաստանում անոմալ բարձր ջերմային ֆոն է սպասվում

Երևան քաղաքում՝ փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի գնահատմամբ՝ փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։

Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա։

Սկսած փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք, ինչի արդյունքում, փետրվարի 8-9 ընկած ժամանակահատվածում, կունենանք ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով։

Նշված օրերին Սյունիքի և Տավուշի հովտային գոտում կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մինչև +20․․․+23 աստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում այդ օրերին ջերմաստիճանը կհասնի +12․․․+14 աստիճանի, որը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում