Սպասվում է ձնախառն անձրև․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ փետրվարի 01-ի ցերեկը, 02-04-ին, 05-ի գիշերը, 06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 01-ի ցերեկը, 02-04-ին, 05-ի գիշերը, 06-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 06-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում