Ձյուն և մերկասառույց․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն. Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։

Երևան քաղաքում՝ հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 20-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝ հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում