Սիգի ապօրինի վաճառքի դեպքեր են հայտնաբերվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է հայտնաբերված սիգի ապօրինի վաճառքի դեպքերի մասին։ 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած շրջայցի արդյունքում Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հայտնաբերել և առգրավել են թվով 26 հատ, ընդհանուր քաշով 7 կգ «Սիգ» տեսակի ձուկ, իսկ Եղվարդ համայնքում հայտնաբերել և առգրավել են թվով 69 հատ, ընդհանուր քաշով 31,4 կգ «Սիգ» տեսակի ձուկ:

Արագածոտնի տարածքային բաժնի և Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի աշխատակիցները համատեղ իրականացրած շրջայցի արդյունքում Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում հայտնաբերել և առգրավել են թվով 14 հատ, ընդհանուր քաշով 5 կգ «Սիգ» տեսակի ձուկ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում