Նախարարի նոր տեղակալներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սեպտեմբերի 22-ին նշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի երկու տեղակալներ։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանի նորանշանակ տեղակալներն են Աննա Մազմանյանը և Տիգրան Սիմոնյանը։ 

Ըստ Շրջակա միջավայարի նախարարության պաշտոնական կայքէջի՝ ներկայացնում ենք նրանց կենսագրությունը։ 

Աննա Մազմանյան

Ծնվել է 1980թ. օգոստոսի 3-ին, ք.Երևանում

Կրթություն

• 2020 Մայիս-Օգոստոս Princeton University, Փրինսթոն,ԱՄՆ (առցանց)

• Պետական կառավարման իրականացում բարդ տարածաշրջաններում Erasmus University Ռոտերդամ, Հոլանդիա (առցանց)

• Տեղական տնտեսական զարգացում Macquarie University, Սիդնեյ, Ավստրալիա (առցանց)

• Ռիսկերի կառավարում` տնօրենների խորհդի աշխատանքի շրջանակներում 2007
Institute of Directors Լոնդոն, Մեծ Բրիտանիա

• Կորպորատիվ քարտուղարների պրակտիկ դասընթաց, 2004 Պլեխանովի ակադեմիա, Ռուսատան, Մոսկվա

• Արժեթղթերի հիմնական դասընթացի որոկավորման քննություն (քննությունը հանձնված է) 2002-2004, Մոսկվայի պետական արտաքին հարաբերությունների համալսարան
Ռուսատան, Մոսկվա

• Միջազգային դրամական և վարկային հարաբերություններ՝ ասպիրանտուրա
2000 Allians Factors Մոսկվա, Ռուսաստան

• SWIFT համակարգի հիմունքներ; Միացում SWIFT -ին
• Կանխիկ վճարումներ և գործողություններ SWIFT համակարգով
1998 Harvard University, Քեմբրիջ, ԱՄՆ
• Միջազգային բիզնես
• Արևմտաեվրոպական քաղաքականություն 1997-2002
Մոսկվայի պետական արտաքին հարաբերությունների համալսարան
• Միջազգային տնտեսական հարաբերություների ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն 2019 Նոյեմբեր - առ այսօր Gastronomic Camp Armenia, Երևան, Հայաստան ծրագրի հիմնադիր

Հայաստանի գաստրոնոմիական քարտեզի մշակման համար ստեղծված յուրահատուկ
ծրագիր, որը նաև միտված է տալ ոլորտի ներկայացուցիչներին բարձրորակ գիտելիք
մարզերում։ Հայաստանի ճանաչելիության և գրավչության բարձրացում տեղական
մթերքների մրցունակության բարձրացման միջոցով։ Նոր ներդրումների ներգրավման
միջոց։

2015 - առ այսօր Yerevan Food Fest Երևան, Հայաստան փառատոնի հիմնադիր

2005 - 2009 Անկախ տնօրենների ասոցացիա, Մոսկվա, Ռուսաստան նախագծերի ղեկավար

Չափորոշիչների մշակում և առաջին Indipendent Directors Award մրցանակաբաշխության կազմակերպում Ռուսաստանում (2006)

2002-2004 Մոսկվայի պետական արտաքին հարաբերությունների համալսարան Միջազգային փոխարժեքի և վարկային հարաբերությունների ամբիոնի դասախոս

2000-2002 ROSSWIFT Մոսկվա, Ռուսաստան խորհրդատու, թարգամանիչ։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարքեթինգ
Մենեջմենթ
Ռիսկերի կառավարում
Կորպորատիվ կառավարում
HR մենեջմենթ
Project management

• Դասավանդման, խորհրդատվական, տարածաշրջանային նախագծերի մշակման,
մեծ միջոցառումների կազմակերպման փորձ,
• Բանակցությունների վարում, միջազգային կազմակերպությունների հետ
համագործակցության փորձ
• Բարդ իրավիճակների գնահատում և որոշումների կայացում

Լեզուներ`

Հայերեն (մայր լեզու),
Ռուսերեն (մայր լեզու),
Անգլերեն - սահուն,
Ֆրանսերեն - տարրական մակարդակ

 

Տիգրան Սիմոնյան

Ծնվել է 1980 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

1996 թվականին ավարտել է ք.Աբովյանի N10 միջնակարգ դպրոցը (գերազանցությամբ):
2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (գերազանցությամբ):

2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցությամբ):
2005 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2004 թվականին պաշտպանել է «Երիտասարդների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը ՀՀ-ում» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն), դոցենտ:

Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի:

Վերապատրաստվել եւ մասնակցել է գիտական քննարկումների Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Չեխական հանրապետությունում եւ եւ Ավստրիական հանրապետությունում:

Աշխատանքային գործունեություն

2002-2005 թվականներին ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2005թվականից առ այսօր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ:
ՀՀ իրավաբանների միության անդամ է:

2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ընդգրկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում:

2015-2019թ.թ. հանդիսացել է ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ:

2017 թվականի հունվարի 18-ին նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախհանձնաժողովի անդամ, պաշտոնավարել է մինչև հանձնաժողովի գործունեության դադարեցումը (2018 թվականի ապրիլի 9):

2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ներկայացրել է հրաժարական և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում