Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը

Սեպտեմբերի 16-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ խորհրդակցություն: Ներածական խոսքով հանդես եկան «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Քննարկվեցին 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.

  • ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),
  • ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),
  • հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ):

Բացի այդ, քննարկվեց թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում