«Հաջողակ որս»․ գորշուկը որսագողության զոհ է դարձել (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: 

2020թ․-ի օգոստոսի 25-ին սոցիալական բաց հարթակներից մեկում «artyom7638» անունով օգտատերը լուսանկար է հրապարակել, որտեղ ձեռքերում սպանված գորշուկ է, կից գրությամբ՝ «Hajoxak vors»։

Մեկնաբանություններում վերջինս գրել է նաև․ «@ndunum enq zakazner 1 kg 4000 dram»: 

Նշենք, որ գորշուկը /Meles meles/ կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։ Սովորական գորշուկը տարածված է Եվրասիայում, Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Այս կենդանին չի հանդիսանում որսատեսակ և նախատեսված չէ որսի համար։ 

Մեզ հետ զրույցում վերջինս հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է։ «mek zangov karam asem hatuk bnen dez hamar te inchqan karjena etel chem kara asem. Che artaric chi ayl dashtica»,- մանրամասնել է նա։ 

Օգոստոս ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է ՀՀ տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը, որով վերոնշյալ կենդանատեսակը չի հանդիսանում որսի համար թույլատրելի։ Առհասարակ, արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ-ում չի թույլատրվում կաթնասունների որսը, բացի գայլից, աղվեսից  և շնագայլից։ Այս տարի թույլատրելի չէ նաև գայլի որսը։ 

Պարզվել է նաև, որ կա անհայտ անձ, որը զբաղվում է կենդանիների ապօրինի բուծմամբ և վաճառքով։ Արտյոմ անունով օգտատերը հայտնել է․ «Inq@ vochte piti vorsa ayl inq@ tnayin paymanerum bazmacnuma hatuk yuxi hamar qani vor shat ogtakara votqeri ev mejqi caveri hamar»։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում