Անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է 1272 ծառ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից ստացված գրության հիման վրա կատարել են վնասի հաշվարկ։ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Գյուլագարակի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնում անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 1272 ծառ:
Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 39.583.500 ՀՀ դրամ: Գործի նյութերն ուղարկվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը: