Տուգանվել է Երևանում շինարարություն իրականացնող ընկերությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է ստուգում «ՍՔԻ ԸՆԴ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից կառուցվող շենքը ծածկված չէ շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով, շինարարական հրապարակը օդի դրական ջերմաստիճանի դեպքում օրվա ընթացքում պարբերաբար չի ջրվել։ Նշվածով խախտվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ մասի ա և դ կետերի պահանջները։

Ելնելով վերոգրյալից ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81.1 հոդվածի առաջին մասով և նրա նկատմամբ նշանակվել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

Տրվել է հանձնարարական․

1․Անհապաղ շենքը ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով։

2․Շինարարական հրապարակը օդի դրական ջերմաստիճանի դեպքում օրվա ընթացքում պարբերաբար ջրել։

Նշենք, որ ընկերության մասին ոչ մի տեղեկություն հայտնի չէ, իսկ Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ հիմնադիր է հանդիսանում Արտաշես Աբրահամյան անունով քաղաքացին։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում