Դեբեդ գետի Լալվար վտակի ջրի որկաը գնահատվել է «վատ» որակի․ ահազանգի հետքերով
«Օգոստոսի 3-ին հսկողական մոնիթորինգ է իրականացվել Դեբեդ գետի Լալվար վտակի գետաբերանի հատվածում: Լալվար գետի ջրի որակը նշված հատվածում 5-րդ դասի է («վատ» որակ)` պայմանավորված սուլֆատ իոնով և մանգանով»,- հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հիշեցնենք, որ օրերս հնչեցրել ենք ահազանգ Դեբեդ գետ թափվող անհայտ նյութերի մասին՝ հրապարակելով տեսանյութ։
Կենտրոնի հրապարակած տվյալներով․
ՇՄ նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է նաև, որ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։
Լալվար գետի ջրի որակի ցուցանիշների կոնցենտրացիաներին կարող եք ծանոթանալ հղումով։