Շնամարտերի գործով քրեական գործ է հարուցվել

«Դինգո Թիմ» ՀԿ հայտնում է, որ օրերս կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդվածով հարուցվել է քրեական գործ: Հայտարարությամբ մասնավորապես ասվում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին գրած մեր բազմաթիվ հաղորդումներից մեկով վերջապես վարույթ ընդունվեց և հարուցվեց քրեական գործ:

Խոսքն այս դեպքի մասին է:

Մենք շարունակելու ենք հաղորդում տալ մեզ հասած բոլոր դաժան դեպքերի մասին, եթե անգամ քրեական գործ հարուցվի միայն 100-ից մեկի դեպքում, մենք չենք հանձնվելու և շարունակելու ենք այնքան, մինչև ոստիկանությունը սովորի լուրջ վերաբերվել կենդանիների հետ կապված խնդիրներին»: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում