Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 01-02-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 1-3 աստիճանով: