Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար․ վարչապետ

Այսօր՝ հուլիսի 30-ին ընթացող Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար, ինչի մասին համապատասխան միջնորդագիրը կուղարկի նախագահին։

Որոշում ընդունվեց նաև պաշտոնից ազատել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում