Օդի ջերմաստիճանը կնվազի․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ին, օգոստոսի 01-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 28-ին, 30-ին, օգոստոսի 01-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 3-5 աստիճանով։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում