«Որսորդի» մոտ հայտնաբերվել է ապօրինի որսված կարմիրգրքյան թռչուն (ֆոտո)
2020 թվականի մայիսի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցների կողմից համատեղ անցկացրած շրջայցի ընթացքում, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք։
ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ՝ Հ.Հ-ի և ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացու մոտից առգրավվել են 2 հատ որսորդական հրացան (ՄՌ-153, և Հայկավան համայնքի բնակիչ՝ Ս.Ս.-ի անվամբ գրանցված ՄՌ-155 որսորդական զենքեր), 1 փամփշտակալ՝ 34 հատ փամփուշտով և 2 հատ որսված՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցար (дупель) տեսակի թռչուն։
Առգրավված զենքն ու զինամթերքն ի պահ է հանձնվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնին։ Նախապատրաստվում են նյութեր, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք։
Կրկնակտցարն (Gallinago media) ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii): Հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա և Արփի լճերի ավազաններում, Արարատյան հարթավայրում, արհեստական ջրամբարների ափամերձ տարածքներում, Լոռվա մարզում:
Նախընտրում է գետաբերանները, լճափերը, ճահճուտները, խոնավ մարգագետինները, գերխոնավ տարածքները: ԿԳ տվյալների համաձայն՝ վտանգման հիմնական գործոններից է չուի շրջաններում որսագողությունը: